Դերասանուհի Տաթևիկ Ադումյանն Ինստագրամի իր էջում կիսվել է նոր լուսանկարներում` ներկայանալով վառ դիմահարդարմամբ:

Ֆոտոշարքին կից դերասանուհին նաև կյանքի մասին գրառում է կատարել:

«Կյանքի ընթացքում պարբերաբար հայտնվում ենք տարբեր խաչմերուկներում: Հայտնվում ենք անցյալի և ներկայի, ներկայի և ապագայի, ապագայի և անորոշության
ջրբաժաններում…
 
Պետք չէ անցյալից փախչել, քանզի այն իմաստուն է, մեզ դասեր է ավանդում։
Ներկան իր դժվարություններով հանդերձ՝ հնարավորություններ է ընձեռում։
Ապագան է սակայն ամենաբարին և խորհրդավորը, քանզի լի է թե՜ դասերով, թե՜ հնարավորություններով։
 
Մտքումս լսում եմ ապագայի ձայնը: Չդադարող երգեցիկ քամու նման սուլում է ականջումս, շշնջում.
«Սպասի՜ր ինձ, բայց և՝ նախապատրաստվի՜ր, ես գրեթե այդտեղ եմ»...»,- գրել է Տաթևիկը: