Պարզվում է` դերասանուհի Տաթևիկ Ադումյանն ու երգչուհի Նանան մտերիմ ընկերուհիներ են: Սրա առթիվ ESem.am-ը խոսել է նրանց հետ, պարզել, թե ինչպես են ծանոթացել ու մտերմացել:
Տաթևիկի խոսքով` ծանոթացել են իրենց ընդհանուր ընկերներից մեկի ծննդյան տարեդարձին ու միանգամից մտերմացել են: «Որպես ընկեր՝ Նանան հավատարիմ է, նա 24 ժամվա ընկեր է. որ ժամին զանգեմ` պատրաստ է իմ կողքին լինել»,- ասաց Տաթևիկը:
Ընկերուհու մասին խոսելիս երգչուհի Նանան էլ նկատեց. «Տաթևիկը հիանալի անձնավորություն է՝ ուրախ, պոզիտիվ, լի դրական էներգիայով, բարի, կենսախինդ և, ամենակարևորը, անկեղծ մարդ է: Նրան աշխարհի չափ սիրում եմ` իմ թանկ ու հավատարիմ ընկերուհին է»:
Նանան և Տաթևիկը հաճախ են հանդիպում՝ գրեթե ամեն օր, եթե, իհարկե, երգչուհին Հայաստանում է լինում: Նրանց փոխանցմամբ` իրենց հանդիպումները միշտ դրական հույզերով և բարձր տրամադրությամբ են անցնում:
ESem.am-ի հարցին, թե մտերիմ ընկերուհիներն ինչն են հատկապես կարևորում ընկերության մեջ, Տաթևիկն ասաց. «Հավատարմությունը, պարզությունն ու անմիջականությունը»:
«Չեմ սիրում, երբ խաբում են: Սիրում եմ շրջապատված լինել անկեղծ մարդկանցով, քանի որ ինքս էլ այդպիսին եմ»,- շեշտեց Նանան: Մեկ տարվա հայտնի ընկերներն ավելացրին նաև, որ իրենք այլ հայտնի ընկերներ էլ ունեն:
Ըստ Տաթևիկի` ժամանակ առ ժամանակ իր կյանքում տարբեր մարդիկ են հայտնվում, ովքեր գալիս ու գնում են, իսկ այն մարդիկ, ովքեր իր ընկերներն են, կան ու մնացել են:
Նանայի խոսքով էլ` ինքը բոլորի հետ ջերմ հարաբերություններ ունի, սակայն երբ զգում է` խաբում են իրեն` փոփոխում է ընկերների ցանկը: «Տաթևիկը միշտ իմ կողքին է, դա բավական է, որ ես նրան համարեմ իմ լավ ու թանկ ընկերուհին»,- եզրափակեց նա:
Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը