Esem.am-ը գրում է.



21-ամյա դերասանուհի Տաթևիկ Ադումյանը հասցրել է կայանալ ոչ միայն իր մասնագիտության մեջ, այլև ընտանիքում: Արդեն մեկ տարի է, ինչ դերասանուհին ամուսնացած է մասնագիտությամբ թարգմանիչ Խաչիկի հետ: Շատ ակտիվ, մի քիչ էլ խենթ Տաթևիկի հետ շատ հաճելի, հետաքրքիր  ու ակտիվ զրույց ունեցանք :)


 

 


Ինչպե՞ս ես հայտնվել հեռուստատեսությունում:


- Գնում էի ընկերուհուս տուն, ով «Ընտանեկան պատմությունների» ադմինիստրատորն էր:  Դրսում նկարահանումներ էին անում, և զանգվածային մի տեսարանում պետք է աղջիկ անցներ: Նկարահանվեցի այդ դրվագում, որից հետո ինձ զանգահարեցին և հրավիրեցին կրկին նկարահանվելու: Այդ ժամանակ թատերականի զրո կուրսում էի սովորում:

 

Մինչ այդ արդեն ընտրել էիր դերասանի մասնագիոտությունըՔո ընտանիքում կա՞ն դերասաններԻնչո՞ւ հենց այս բնագավառը:


- Տատիկս`Ռուզաննա Գևորգյանը, Դրամատիկական թատրոնի դերասանուհի է: Նրան կհիշեք Լեոնիդ Ենգիբարյանին նվիրված «Երկու, Լեոնիդ, երկու» ֆիլմից, որում մարմնավորել էր գլխավոր հերոսուհուն: Սակայն նա ինձ չի ուղղորդել ընտրելու այս մասնագիտությունը: Ինքս եմ կայացրել այդ որոշումը:

 

Մասնագիտական կրթությունն օգնո՞ւմ էթե՞ պրակտիկայի արդյունքում ես ձեռք բերելհմտություններ:


- Շատ է օգնում: Պրն Ջրբաշյանի արվեստանոցում ամեն ինչ շատ տեսական ես անցնում. քեզ թվում է` ուղղակի գիտելիքներ ես ձեռք բերում, սակայն ներաշխարհդ հարստանում է, ու ինքդ էլ չես հասկանում, թե ինչպես ես կիրառում սովորածդ:

 

Այս ընթացքում դերասանական խաղում աճ գրանցե՞լ ես:


- Չեմ համարում, որ փայլուն աճ եմ գրանցել. ես դեռ սովորում եմ, որ աճ գրանցեմ: Երբեք չեմ դադարում սովորել, որովհետև եթե դադարեմ, ուրեմն նույն տեմպով ներքև կիջնեմ: Պարզապես սկզբնական շրջանի համեմատ բավականին բացվել եմ: Ես շատ բացվեցի «Հրեշտակների դպրոցից» հետո: «Ընտանեկան պատմությունների» ժամանակ դեռ զրո կուրսում էի, չէի էլ ընդունվել թատերական ինստիտուտ: Եթե փոքրիկ բաներ էի անցել, չի նշանակում, որ դերասանուհի էի:

 

 

 

 

Հաճա՞խ են քեզ նույնացնում կերպարներիդ հետ:


- Հա: Բոլորին  են նույնացնում, ոչ միայն ինձ, որովհետև, երբ մարդիկ երկու տարի շարունակ միացնում են հեռուստացույցն ու քեզ տեսնում այդ կերպարով, իրենց թվում է`այդ հերոսն իրական է:

 

Դա լա՞վ էթե՞ վատ:


- Չէ, ինչպե՞ս կարող է լավ լինել: Շատ վատ է, երբ քո տեսակը մղվում է երկրորդ պլան: Ժողովուրդը ոչ թե դերասանին է ճանաչում, այլ կերպարներին:

 

Կերպարներդ մանրակրկի՞տ ես  ընտրումթե՞ ցանկացած դեր կհամաձայնես խաղալ:


- Այնպես չէ, որ նախագծերը շատ են, դերերն էլ այնքան, որ կարող ես ընտրել: Սակայն, եթե կերպար ես մարմնավորում, պետք է ամեն ինչ իմանաս նրա մասին, հասկանաս`արդյոք կարող ես այդ կերպարն այնպես խաղալ, որ հանդիսատեսն անգամ նույնացնի քեզ նրա հետ: Դա է դերասանի պարտականությունը`հավատացնել, որ դու քո մարմնավորած հերոսն ես:

 

Մեր անցկացրած ֆոտոշարքին բավականին մանրակրկիտ պատրաստվեցիրՀասկացա,որ բծախնդիր եսԱմեն հարցո՞ւմ ես այդպիսին:


- Այո, տանն էլ եմ այդպիսին:

 

Դա քեզ օգնո՞ւմ էթե՞ խանգարում:


- Ընթացքում նյարդայնանում ես, որովհետև շատ ժամանակ է խլում, սակայն վերջում, երբ տեսնում ես արդյունքը, հասկանում ես, որ արժեր:

 

Համարձա՞կ ես:


- Այո՛, շատ:

 

Ամենահամարձակ քայլդ ո՞րն էր:


- Ամուսնությունս, քանի որ շատ կտրուկ որոշում էր:

 

 

 

 

Առանձին եք ապրումԻնչպե՞ս ես հասցնում համատեղել տան աշխատանքներն ունկարահանումներդ:


- Իմ ազատ ժամանակի, քնի հաշվին:

 

Ինքնուրո՞ւյն ես անում ամեն ինչ:


- Վերջին մեկ ամիսն օգնող ունեմ տանը, քանի որ շատ եմ հոգնում. մինչ այդ ամենը միայնակ էի անում:

 

Իսկ խոհանոցում լինել հասցնո՞ւմ ես:


- Այո, այնտեղ միշտ միայն ես եմ, և բոլորը գոհ են մնում: Մինչ ամուսնությունը պատրաստել չգիտեի, սակայն խոհանոցն այրելուց հետո սովորեցի :) Մինչև ամուսնանալս անգամ չեմ իմացել`ինչպես բռնել փոշեկուլը: Մայրս չէր թողնում: Հիմա ամեն ինչ էլ անում եմ:

 

Ամուսնությունից հետո ի՞նչ է փոխվել քո կյանքում:


- Հիմա ավելի երջանիկ եմ :

 

Երբ քեզ կողքից նայում ես`ինչպիսի՞ն ես դրսում և տանըՇա՞տ տարբեր ես:


- Շատ: Երբ տանն եմ, նույն չարաճճին եմ`կապ չունի, որ ամուսնացած եմ. նույն Տաթոն եմ: Իսկ դրսում ինձ լուրջ եմ պահում: Ամեն դեպքում`ամուսնացած կին եմ :)

 

Հասարակության կարծիքը հաշվի առնո՞ւմ ես:


- Շատ քիչ: Հիմնականում մամայիս և ամուսնուս կարծիքն եմ հաշվի առնում: Փոքր եղբայր ունեմ, երբ նա մեծանա, իր կարծիքն էլ հաշվի կառնեմ:

 

 

 

 

Ի՞նչ է քեզ տվել հայտնիությունըԿյանքդ շա՞տ է փոխվել:


- Այնքանով, որ չեմ կարողանում ինձ ազատ զգալ. առաջ ես Տաթևիկն էի, ուղղակի անցորդ: Գուցե դրա համար եմ շատ սիրում ճամփորդել. արտերկրում ես ուղղակի անցորդ եմ: Սակայն հայտնիությունն իր դրական կողմն էլ ունի. եթե նախկինում ուղղակի անցորդ էի, հիմա ինձ հարգում են:

 

Բացասական մեկնաբանությունները երբեմն անցնում են անձնական վիրավորանքիսահմանըԴրանք քեզ խոցո՞ւմ են:

 

- Մի ժամանակ շատ էի սրտնեղում: Քանի որ ամեն ինչի մասին խոսում եմ ամուսնուս հետ,  նեղված ցույց էի տալիս ու ասում`Խաչ, նայիր, ինչ են գրել: Ինքը ծիծաղում էր, դրանից ես էլ էի սկսում ծիծաղել: Արդյունքում`հիմա այլևս չեմ կարդում :) Հետաքրքիր չէ:

 

Երբ դուրս եկար Հ1-ից և սկսեցիր նկարահանվել «Հարազատ թշնամի» սերիալում,խոսակցություններ տարածվեցինթե կոնֆլիկտ ես ունեցելքանի որ մինչ այդ անընդհատներկայանում էիր Հանրայինի նախագծերումԻրականում ի՞նչ էր եղել:


- Հանրայինի հետ խնդիր բացարձակ չի եղել: Այնպես ենք բաժանվել, որ, հնարավոր է, հետագայում կրկին համագործակցենք: Ուղղակի այդ նախագիծն արդեն վերջանում էր, և Հ1-ն այլ նախագիծ չէր ունենալու: Հանրայինն այլևս առաջարկելու բան չուներ, իսկ ես, բնականաբար, պետք է աշխատեի: Իմ դուրս գալուց մի երկու շաբաթ անց «Տիգրանի մոլորակն» ավարտվում էր, սակայն ես չէի կարող սպասել: Կտուժեր նոր նախագիծը:

 

Իսկ Հանրայինից այժմ առաջարկ ունե՞սթե՞ ուղղակի հարաբերություններն են այդպիսին:


- Հարաբերություններն են այդպիսին: Այս նախագծից հետո միանշանակ դադար կտամ: Որքան էլ լավ առաջարկ լինի, պիտի հրաժարվեմ: Ես դա խոստացել եմ ինձ, որովհետև մոտ վեց տարի է`եթերում եմ, ինչն արդեն վտանգավոր է: Չպետք է հոգնեցնել հեռուստադիտողին:

 

Դադարը երկա՞ր կլինի:


- Չգիտեմ, երևի 6 ամսից մեկ տարի:

 

 

 

 

Աշխատվայրը փոխելը սթրեսով է ուղեկցվումքանի որ արդեն ընտելանում եսաշխատակազմի թե դրականթե բացասական կողմերինԴժվա՞ր էր փոփոխությունը:


- Շատ դժվար էր, քանի որ իսկապես կապվում ես աշխատակազմի հետ, սակայն ինձ շատ լավ դիմավորեցին նոր աշխատավայրում: Անձնակազմը շատ լավն է:

 

Խաղացածդ դերերում եղե՞լ է կերպարորն առանձնահատուկ է քեզ համար:


- Սեդան («Հրեշտակների դպրոցը» սերիալում-հեղ.), որովհետև ինքը ոչ թե հորինված կերպար էր, այլ իրական աղջկա կյանք: Նա սիրում էր ամուսնացած տղամարդու, սակայն երբ իմացավ այդ մասին, մինչև վերջ մերժեց նրան: Ըստ իս`տասնյոթ տարեկան աղջկա համար հզոր քայլ է, երբ նա խելագարի պես սիրում է մի տղայի, սակայն կարողանում է իրեն պահել: Ուղղակի իրականում աղջիկը, ցավոք, այդքան ուժեղ չէր գտնվել: Սակայն այս կերպարը ստեղծվել էր, որ դպրոցական մյուս աղջիկները օրինակ վերցնեն:

 

Հերոսուհին քո շրջապատի՞ց է:


- Ո°չ, անձամբ չեմ ճանաչում նրան, սակայն տեսել եմ այդ աղջկա նկարը, մանրակրկիտ ուսումնասիրել եմ պատմությունը: Նա հիմա մոտ երեսուն տարեկան է: Ես շատ լուրջ եմ պատրաստվել Սեդային մարմնավորելուն: Դերասանը պետք է իմանա կերպարի անցյալը, նրա սիրած գույնը, ինչ է ուտում նախաճաշին. ամեն ինչ: Սեդան արդեն ուներ իր անցյալը:

 

Դերասանի համար թատրոնում խաղալն ավելի կարևոր էՔիչ վարձատրությո՞ւնն էպատճառըոր այժթատրոնում չես խաղում:


- Բոլորովին: Չեմ ճանաչում մի դերասանի, ով գումարի համար է խաղում թատրոնում:

 

Գումարի համար ոչ թե թատրոնում ես խաղումայլ սերիալումինչի պատճառով էլ չեսհասցնում թատրոն գնալ:


- Չէ, խնդիրը դրա հետ կապված չէ, ուղղակի իմ զբաղվածությունն է շատ: Երբ ինստիտուտն ավարտեցի, «Հարազատ թշնամին» նոր էր սկսվել: Սովորելու ընթացքում տարբեր ներկայացումներում էի ընդգրկված և չէի զգում դրանց պակասը: Թատերականն ավարտելուց հետո զգում եմ այդ պակասը, սակայն չեմ հասցնում: Թատրոններից մեկից առաջարկ ստացա, սակայն չհասցրի գնալ: Եթե լինեմ և° թատրոնում, և° սերիալում, ընտանիքս կտուժի, քանի որ ես այլ զբաղվածություն էլ ունեմ:

 

 

 

 

Ի՞նչ զբաղվածություն:


- Ամեն օր երեք ժամ անգլերեն եմ պարապում, որպեսզի հետագայում ուսումս շարունակեմ արտերկրում: Բացի դրանից, արտերկրում հաճախ ենք լինում, պետք է անգլերենին շատ լավ տիրապետեմ, որ Խաչիկը հանգստի ժամանակ իրեն աշխատավայրում չզգա և թարգմանչի դեր չստանձնի :)

 

Այնտեղ հաստատվելու ցանկությո՞ւն ունեքթե՞ հանգստի նպատակով եք մեկնում:


- Սիրում եմ շրջագայել, աշխարհ տեսնել, ծանոթանալ տարբեր մշակույթների և ժողովուրդների հետ, կտրվել ամեն ինչից:

 

Ամենաշատը ո՞ր երկրով ես տպավորվելՈրտե՞ղ կցանկանաս կրկին լինել:


- Ամեն տեղ յուրովի է գեղեցիկ, բայց կցանկանամ կրկին լինել Հոլանդիայում: Երբ եղա Փարիզում, չզգացի Փարիզի շունչը. այնտեղ շատ էին խառնվել ազգություններն ու մարդիկ, և չտեսա փարիզուհիներին: Հոլանդիայում կա ամեն ինչ. մշակութային միջոցառումներ, ցուցահանդեսներ... Գուցե դեռ փոքր եմ և մի երկու տարուց կզգամ Փարիզի խորհրդավորությունը, սակայն հիմա ավելի տպավորված եմ Հոլանդիայով: Շատ եմ ցանկանում կրկին լինել Լիբանանում, քանի որ ծնունդով այնտեղից եմ:

 

 

 


Զրուցեց Ամալյա Հովհաննիսյանը