Ռուզաննա Անդրեասյանի եւ Սերգեյ Հովհաննիսյանի` հուլիսին տեղի ունեցած պսակադրությանը BRAVO.am-ն անդրադարձել է: Երգչուհին եւ դաշնակահար-գործիքավորողը շուտով կմեկնեն Եգիպտոս` ամուսնական ճամփորդության, իսկ այսօր մեզ են տրամադրել իրենց հարսանեկան ֆոտոշարքը:

 

Ռուզաննան շարունակում է երգել ժամանցի կենտրոններից մեկում, բացի այդ սովորում է Երեւանի կոնսերվատորիայի մագիստրատուրայի ջազ-վոկալ բաժնում. «Հոգեպես պատրաստ էի, ամուսնանալով էլ համոզվեցի, որ ճիշտ որոշում եմ կայացրել, եւ հիմա ինձ ավելի երջանիկ եմ զգում: Միաժամանակ շարունակում եմ զբաղվել սիրելի աշխատանքով` համատեղելով կենցաղային գործերի հետ: Քանի որ սկեսուրիս հետ ենք ապրում, երբ դասի կամ աշխատանքի չեմ, օգնում եմ նրան»: 


Շարունակությունն` այստեղ: