Օրեր առաջ նախկին «Հայեր» խմբի երգչուհի Նելլին դարձել է 28 տարեկան, սակայն ծննդյան տոնը նշելու համար ընտրել է այլ օր: Հին տոմարով Նոր տարվա օրը ծնված Նելլին ESem.am-ին պատմեց տարեդարձը չնշելու պատճառների ու անակնկալ նվերների մասին:

Երգչուհու փոխանցմամբ' ծննդյան տոնը չի նշել, քանի որ պատրաստվում է այն տոնել ամուսնու տարեդարձի հետ. «Ամուսնուս ծնունդն էլ հունվարի 30-ին է. որոշել ենք այդ օրը ռեստորաններից մեկում մեր ընկերների հետ նշել երկուսիս տարեդարձը»:

Տարեդարձի օրը հիմնականում աքսեսուրաներ նվեր ստացող Նելլիին առաջինը շնորհավորել է փոքրիկ դուստրը' Անահիտը, ով կեսգիշերին ամուր գրկել է մայրիկին ու ասել' «մամա»: Իսկ առավոտյան երգչուհուն անակնկալ է մատուցել ամուսինը' նրան նվիրելով ավտոմեքենա: «Ամուսինս այնքան էլ էմոցիոնալ չէ. նա ավելի հանգիստ մարդ է և հենց այդ հանգստությամբ էլ ինձ ասաց, որ պատուհանից նայեմ. այնտեղ իմ նվերն է,- պատմեց Նելլին' հավելելով, -ես մեծ ոգևորությամբ և ուրախությամբ ընդունեցի այն»:

 

Շարունակությունը` այստեղ: