Երեկ' նոյեմբերի 3-ին, հաղորդավար Արտավազդ Ամիրյանը նշել է ծննդյան 28-րդ ամյակը: Արտավազդի հետ զրուցեցինք ծննդյան օրվա տպավորությունների և ծննդյան օրվա ստացած ամենամեծ նվերի մասին:
Ծննդյանս օրը շատ լավ է անցել, շրջապատված եմ եղել ընտանիքիս անդամներով և հարազատներով: Բարձր տրամադրությունով նշել ենք ծնունդս: Շատ նվերներ եմ ստացել, բայց ինձ համար ամենամեծ նվերը մի քանի օր առաջ ծնված փոքրիկ Մարտան է, քույրիկիս' Անի Ղամբարյանի և Ստեփան Ղամբարյանի դուստրը: Անչափ հաճելի էր ինձ համար, որ նա ներկա էր ծննդյան օրվա հավաքույթին: Ծննդյան լուսանկարներից խոսելիս Արտավազդը ասաց, որ չեն նկարվել ծննդյան օրը, և ինքն իրեն հարցրեց. «Իսկապես, ինչու՞ չնկարվեցինք» :)
Հ.Գ Խոստացավ մյուս ամենահարմար առիթով ներկայացնել նոր թարմ լուսանկարներ :)
Արտավազդից տեղեկացանաք, որ նա Էրեբունի վարչական շրջանից տեղափոխվել է և այլևս աշխատում է Երևանի քաղաքապետարան, Մշակույթի և տուրիզմի վարչության մշակույթի բաժնում, որի մասին մենք կպատրաստենք անդրադարձ:
Բացի այդ, Արտավազդը շարունակում է նաև աշխատել «Slide Art» ընկերությունում, նրա խոսքերով՝ աշխատանքները «Slide Art»-ում շատ բուռն են ընթանում, աշխատանքային եռուզեռը շարունակվում է, իրականացվում են մեծ նախագծեր, առջևում կան տարբեր միջոցառումներ։
«Zham.am»-ը շնորհավորում է Արտավազդին և անձնական ու գործնական մեծ հաջողություններ մաղթում :)