Հայտնի է որ շատ ամուսնական զույգեր ժամանակի ընթացքում նմանվում են իրար արտաքնապես: Ամերիկացի հոգեբանները հետազոտության անցկացրել ու բացատրություն գտել այս ֆենոմենի համար:

Ուսումնասիրությունների համար գիտնականներին անհրաժեշտ էին նվազագույնը 25 տարվա ամուսինների լուսանկարները: Համեմատվել են ամուսնական կյանքի սկզբում արված լուսանկարները ներկայում արվածների հետ:

Պարզվել է, որ, իսկապես, ամուսինները նմանվում են միմյանց ժամանակի ընթացքում: Ընդ որում, որքան երջանիկ էին նրանք համատեղ կյանքում, այնքան ակնհայտ էր արտաքին նմանությունը: Հոգեբանների կարծիքով, բացատրությունն այն է, որ հարազատ մարդիկ ժամանակի ընթացքում կրկնօրինակում են միմյանց միմիկան, սովորություններն ու դեմքի արտահայտությունը:

Նաև բացառված չէ, որ տղամարդիկ ու կանայք ի սկզբանե ընտրում են կողակիցներ, որոնք ընդհանուր գծեր ունեն իրենց հետ: