Ամուսնությունից առաջ հաստատ շատերն են մտածում` արդյոք իրենց սիրելին այն միա±կն է, ում փնտրել ու սպասել են... Նա այս աշխարհում իրենց համար նախատեսված կե՞սն է, թե՞ ոչ: Հայտնիներն էլ մեզ պես մարդիկ են ու հաստատ իրենք էլ այսպիսի մտորումներ ունեցել են: Ավելին` հայտնի ամուսնացածների լուսանկարները համադրելով` կարելի է պարզել` նրանք սիրում են նմանի՞ն, թե՞ նմանվում են սիրելով: Այս շարքի մյուս հայտնիների նմանատիպ նկարներին ծանոթացիր www.esem.am կայքում:

 

 

Սիրուշո և Լևոն Քոչարյան

2009-ին երգչուհի Սիրուշոն ամուսնացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լևոնի հետ: Ամուսնությունը, սակայն, երգչուհուն չխանգարեց բուռն գործունեություն ծավալել ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Սա այն դեպքն է, երբ իսկապես կարող ենք ասել, որ ամուսնությունն օգնեց Սիրուշոյին է°լ ավելի մեծ քայլերով շարժվել դեպի միջազգային շուկա: Այս զույգը ամենաքննարկվողներից է:

Սիրուշոն և Լևոնը երեխա դեռ չունեն:

 

 

Հռիփսիմե Հակոբյան և  Մարտին Մկրտչյան

2013 թվականին վերջապես ամուսնացան շոու բիզնեսի ամենաքննարկվող դեմքերից երգիչներ Հռիփսիմե Հակոբյանն ու Մարտին Մկրտչյանը: Հայկական ավանդական հարսանիքից հետո թե´ Մարտինը, թե´ Հռիփսիմեն ձեռնամուխ եղան նոր երգեր ու տեսահոլովակներ ներկայացնելու հանդիսատեսին: Ամուսնությունից հետո առաջին տեսահոլովակը Հռիփսիմեն նկարահանեց հենց հարսանեկան խնջույքին  կատարած անակնկալ երգի հիման վրա, որը կոչվում էր «Հարսի պար»:

Թեև զույգը նշում է, որ պաշտում է երեխաներին, սակայն դեռ նորություններ չունի:

 

 

Լիլիթ Հովհաննիսյան և Վահրամ Պետրոսյան

2011-ի ամռանն ականատես եղանք երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի և երգահան Վահրամ Պետրոսյանի ոչ ավանդական հարսանիքին: Ամուսնությունից հետո Վահրամը ստանձնեց կնոջ պրոդյուսերի պարտականությունները. նա նաև Լիլիթի երգերի խոսքերի հիմնական մասի հեղինակն է:

Այս զույգը ևս երեխա դեռ չունի:

 

 

Յանա Դանիելյան և Սուրեն Փահլևանյան

Ավտոմեքենաների մասին ամեն ինչ իմացող Սուրենը 2009-ին իր կյանքը կապեց հաղորդավարուհի Յանա Դանիելյանի հետ: Զույգը պաշտոնական ընկերության սկիզբ է համարում հենց փետրվարի 14-ը` Սուրբ Վալենտինի օրը: Ընտանիք կազմելու փաստը այս զույգին ևս չխանգարեց լինել հեռուստատեսությունում: Ավելին, վերջին տարիներին ամուսիններն իրենց ուժերը փորձում են նաև որպես դերասաններ` նկարահանվելով այս կամ այն սերիալում ու ֆիլմում:

2011-ի օգոստոսին ծնվել է զույգի առաջնեկը` Ադելը:

 

 

Արմենչիկ և Լուսինե Մանուկյան

Երգիչ Արմենչիկը իր կողակցին` Լուսինե Մանուկյանին գտավ Մոսկվայում, որտեղ մեկնել էր համերգի: Արմենչիկի և Լուսինեի հարսանիքը 2009-ի դեկտեմբերի 24-ին էր.  ԱՄՆ-ում կազմակերպված իրենց անձնական միջոցառմանը կատարած ՙVision՚ երգը Արմենը նվիրեց կնոջը: Հարսանիքի հենց հաջորդ օրը Արմենչիկն աշխատել ու մինչ օրս աշխատում է Հայաստանում և արտերկրում` մշտապես համերգներ ունենալով:

Զույգը երկամյա որդի ունի` Մայքլ Արմենին:

 

Շարունակությունը՝ այստեղ: