Այսօր շոուբիզնեսի ամենաքննարկվող զույգերից մեկի' Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի հարսանիքն է: Րոպեներ առաջ նորահարս Հռիփսիմեն դուրս եկավ հայրական տնից, որին բացառիկ կարգով հետևեց esyes.am-ը:
Տեղեկացնենք, որ այս պահին զույգն ուղևորվում է եկեղեցի' Աստծո օրհնությամբ պսակադրվելու, որին դարձյալ հետևելու ենք: Այնպես որ, սպասեք նոր թարմացումների:
Զույգի մշտապես գաղտնի պահված սիրո պատմությունն ու հարսանիքի բացառիկ լուսանկարներն ու լուսաբանումը վստահված է միմիայն «Ե՞ս Yes!»-ին: Դե ինչ, սպասեք մեր հուլիսյան համարին ու կարդացեք Մարտինի ու Հռիփսիմեի հետ արված ծավալուն հարցազրույցն ու հարսանեկան բոլոր մանրամասները:
Իմացիր Հռիփսիմեի ու Մարտինի սիրո պատմությունը հենց սիրածդ ամսագրից' «Ե՞ս Yes!»-ից:
Մեր ողջ խմբագրակազմը շնորհավորում է նորապսակներին, մաղթում ամուր ու ներդաշնակ ընտանիք:
Լուսանկարները' Արսեն Բակալյանի
Հռիփսիմեենց բակից' հատուկ esyes.am-ի համար. Արևիկ Իսաջանյան