Այն, որ մարդիկ երկար տարիներ միասին ապրելուց հետո նմանվում են իրար, ոչ ոքի համար արդեն գաղտնիք չէ: Գիտնականները փորձել են պարզել, թե ինչո՞ւ է նման բան տեղի ունենում:
Պարզվել է՝ սեփական դիտարկումներում հաճախ ենք իրար խառնում պատճառներն ու հետեւանքները: Ոչ ոք տարիների ընթացքում չի նմանվում իր երկրորդ կեսին. մենք հենց սկզբից մեզ նման զուգընկեր ենք ընտրում: Հոգեբաններն ու ֆիզիոլոգները մինչեւ հիմա չեն հասկացել՝ ինչու է այդպես լինում: Հնարավոր է՝ արտաքին նմանությունները ոչնչացնում են միմյանց հանդեպ անվստահությունը կամ էլ մեզ ուղղակի հաճելի է ուրիշի մեջ տեսնել սեփական հատկանիշները: Սա կանոն է, որը գործում է անգամ այն մարդկանց դեպքում, ովքեր ունեն ոչ ստանդարտ արտաքին:


Շողիկ Գալստյան