Ամերիկացի հետազոտողները ստուգել են թեզն այն մասին, որ ժամանակի ընթացքում ամուսիններն արտաքնապես նմանվում են միմյանց: Գիտնականները համոզվել են, որ այդ ֆենոմենն իսկապես գոյություն ունի, երբեմն ամուսինների միջև արտաքին նմանությունն այնքան մեծ է, որ նրանց շփոթությամբ համարում են քույր և եղբայր:

 

Փորձագետները հավաքել են 25 և ավել տարի միասին ապրող ամուսինների լուսանկարները, ապա համեմատել դրանք այն լուսանկարների հետ, որոնք արվել էին նախքան ամուսնությունը: Լուսանկարների հետազոտության արդյունքում պարզվել է, որ երկար տարիներ միմյանց հետ ապրող ամուսինները ժամանակի ընթացքում իսկապես սկսում են արտաքանապես նմանվել:

 

Ընդորում' հետաքրքրականն այն է, որ ինչքան ավելի երջանիկ և համերաշխ է ընթանում ընտանեկան կյանքը, այնքան ավելանում է ամուսինների արտաքին նմանությունը:

 

Յելի համալսարանի հոգեբանների կարծիքով' կինն ու ամուսինը շատ հաճախ ենթագիտակցաբար փորձում են նմանակել միմյանց: Դա նաև վերաբերում է արտաքինի վրա ազդող սովորություններին (մարզասրահների հաճախում, բժշկական խորհրդատվություն և այլն):

 

Փորձագետները կարծում են, որ տղամարդիկ և կանայք ձգտում են իրենց համար այնպիսի կողակից ընտրել, ով որոշակի արտաքին ընդհանրություններ ունի իրենց հետ: Ուստի, որքան շատ են նմանությունները կնոջ և տղամարդու միջև, այնքան ավելի բարձր է հավանականությունը, որ նրանց ամուսնությունը երջանիկ կլինի: Եվ հակառակը'որքան ավելի երջանիկ է ամուսնությունը, այնքան ավելի շատ տարիների ընթացքում ամուսիններն արտաքնապես նմանվում են միմյանց: Մտերիմ մարդիկ նմանակում են միմյանց դեմքի շարժումները, քայլվածքը, պահելաձևը, սովորությունները, և ինչքան երկար ժամանակ և այդ ամենն արվում է չգիտակցված: