Ամերիկյան կատարողներ Jay-Z-ն ու Բեյոնսեն կարող են տուգանվել Կուբա այցելության համար, որը ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի:

Ըստ Huffington Post-ի, զույգը Կուբա է մեկնել՝ նշելու ամուսնության 5-րդ տարեդարձը: Հավանա ժամանելիս երգչուհուն եւ ռեփերին դիմավորել է երկրպագուների ամբոխը: Բեյոնսեն եւ Jay-Z-ը հրաշալի հանգիստ են անցկացրել Կուբայի մայրաքաղաքում՝ զբոսնելով ծովափին եւ ընթրելով ռեստորաններում: Սակայն նրանց այցը Կուբա որոշ կոնգրեսականներ դատապարտել են: ԱՄՆ քաղաքացիների այցը Կուբա խստորեն կարգավորվում է: Եթե պարզվի, որ զույգը կղզի է այցելել առանց անհրաժեշտ փաստաթղթերի, ապա ստիպված կլինի տուգանք վճարել: