Ռուսական երգչուհի Ժաննա Ֆրիսկեն տղա է ունեցել եւ կոչել Պլատոն:

Ըստ «7 дней»-ի, 38-ամյա երգչուհին առաջին անգամ է մայր դարձել: Ֆրիսկեն ծննդաբերել է ԱՄՆ հիվանդանոցներից մեկում, որտեղ հիմա գտնվում են նաեւ նրա ծնողներն ու քույրը՝ Նատաշան: Ժաննան ու նրա սիրեցյալը՝ հաղորդավար Դմիտրի Շեպելեւը հրապարակել են փոքրիկի առաջին լուսանկարը, որտեղ առայժմ միայն նրա ձեռքն է երեւում: «Որդիս ծնվեց»,- լուսանկարը մակագրել է երջանիկ մայրը: Երգչուհին ծրագրում է առաջիկա մի քանի ամիսն անցկացնել Մայամիում, որտեղ նա եւ Շեպելեւը բնակարան են վարձում: Զույգն արդեն ձեռք է բերել ընտանեկան ավտոմեքենա՝ մանկական բազկաթոռով: