Ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեն,ով արդեն  2 տարի պայքարում է գլխուղեղի քաղցկեղի դեմ ապրիլին վերականգնողական կուրս է անցել ԱՄՆ-ում անցկացված քիմիաթերապիայի պրոցեդուրաներից հետո: Այս մասին գրում է segodnya.ua-ն։

 

Ժաննան, կարծես, ապաքինվում էր, սակայն երգչուհու մտերիմները պատմել են, որ Ֆրիսկեն վերջին օրերի ընթացքում չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, շատ է թուլացել ևկորցրել է ախորժակը։ Սակայն սա դեռ վերջը չէ:Ուժեղ ազդեցություն ունեցող դեղորայքի ընդունումից հետո Ժաննա սկսել է կտրուկ կորցնել տեսողությունը։ Բժիշկները վստահեցնում են, որ տեսողությունն անպայման կվերականգնվի։