Երեկ կյանքից հեռացել է ռուս սիրված երգչուհի Ժաննա Ֆրիսկեն: Մահվան մասին լուրը հաստատել է նրա հայրը` Վլադիմիր Բորիսովիչը: Հիշեցնենք, որ 2013 թվականի կեսերին երգչուհու մոտ ախտորոշել էին գլխուղեղի ուռուցք:

 

Նա երկար ժամանակ պայքարում էր հիվանդության դեմ և բուժում էր ստանում Գերմանիայում և ԱՄՆ-ում: Հուլիսի 8-ին երգչուհին կդառնար 41 տարեկան: Այս մասին գրում է Vesti.ru-ն: