Վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ «Отпетые мошенники» խմբի մենակատար Թոմ Խաոսը՝ իրական անունը Վյաչիսլավ Զինուրով մահացել է մարտի 10-ին։

Արտիստը այդ օրը երկու պլանավորած հարցազրույց ուներ, սակայն կեսօրից հետո նրա հետ ոչ ոք չի կարողացել կապի դուրս գալ։ Ավելի ուշ ընկերները «СтарХит»-ին հայտնել են, որ երգիչը մահացել է։

Ընտանիքի անդամները շոկի մեջ են, դեռ մանրամասները հայտնի չեն, երգչի ներկայացուցիչները հրաժարվում են պատասխանել հարցերին։

Հիշեցնենք, որ այս խումբը ձևավորվել է 1996 թվականին։