49-ամյա դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի վիճակը լավացել է։ Բժիշկները վերսկել են դերասանուհու ակտիվ բուժումը։

Զատիկի օրը բժիշկները «Իմ հիասքանչ դայակը» սերիալի աստղի երկրպագուներին ուրախալի նորություն են հայտնել։ Վերջին մեկ ամսվա ընթացքում կայուն դինամիկա է նկատվում, որը բժիշկներին թույլ է տալիս եզրակացություն անել. դերասանուհին դեպի ապաքինում է գնում։

«Հիմա Անաստասիային պարբերաբար այլ կլինիկա են տանում՝ քիմիաթերապիայի եւ նյարդավիրաբույժների մոտ. նախկինում հիվանդության հետեւանքով օրգանիզմի թուլացման պատճառով դա հնարավոր չէր»,- հստակցերել է Telegram-յան Mash ալիքը։

Կինոաստղի ամուսինը՝ Պյոտր Չերնիշեւը, սառցե շոուների եթերաշրջանի ավարտից հետո արդեն երեք ամիս է՝ կլինիակայում է ապրում։ Գեղասահորդը մշապես գտնվում է կնոջ կողքին։ Նա Զավորոտնյուկին ուղեկցում է բուժման բոլոր փուլերում։

Անաստասիա Զավորոտնյուկի ընտանիքը նրա ծննդյան օրը՝ ապրիլի 3-ին, լավատեսական հայտարարություն էր արել։ «Մենք վերապրել ենք ամենամութ ժամանակներոը»,- գրել էին դերասանուհու մտերիմները։ Հաջորդ օրը «հիասքանչ դայակը» հիվանդության ընթացքում առաջին անգամ պատասխանել է։ «Ինձ շատ հաճելի էր»,- երկրպագուներին վստահեցրել էր նա։