Դերասանուհի Անաստասիա Զավարոտնյուկի 24-ամյա դուստրը՝ Աննան, Instagram-յան էջում պատասխանել է հետեւորդների հարցերին։ Նա չի արհամարհել նաեւ մոր առողջական վիճակի մասին հարցերը, թեեւ աստղային ընտանիքն առհասարակ ձգտում չմեկնաբանել Զավարոտնյուկի առողջական վիճակն ու ամեն կերպ նրան հեռու է պահում մամուլի ուշադրությունից։
Դերասանուհու ծանր վիճակի մասին հայտնի է դարձել 2019թ.-ին. տեղեկատվություն տարածվեց, որ «Իմ հիասքանչ դայակը» սերիալի աստղի մոտ գլխուղեղի ուռուցք է ախտորոշվել։
«Մայրս շատ ծանր հիվանդ է, բայց մենք բուժվում ենք ու հավատում ենք լավագույնին, եւ ես հույս ունեմ, որ ամեն ինչ կհաղթենք»,- 49-ամյա Զավորոտնյուկի առողջական վիճակի մասին հարցրերից մեկին պատասխանել է Աննան։
Հարզատները հազվադեպ են խոսում դերասանուհու առողջական վիճակի մասին եւ նախընտրում են մանրամասներ չհայտնել, իսկ Անասնասիան երկրպագուների հետ կապի է դուրս եկել նախորդ տարվա սեպտեմբերին։ Այդ ժամանակ նա հրապարակում էր արել՝ նվիրված գեղասահորդ Պյոտր Չերնիշեւի հետ ամուսնության տարեդարձին։ 2018թ.-ին լույս աշխարհ է եկել նրանց դուստրը՝ Միլան։
Օգտատերերից մեկն Աննային հարցրել է, թե ինչպես է նրանց ընտանիքին հաջողվում թաքցվել Զավարոտնյուկին, որ համացանցում ոչ մի լուսանկար չի հայտնվել։ Դերասանուհու դուստրն ընդգծել է, որ հավանություն չի տալիս հանրության ավելորդ հետաքրքրությանը։
«Իսկ ինչո՞ւ է ձեզ հարկավոր լուսանկարել նրան։ Չեմ հասկանում, թե ինչու է մարդկանց այդքան հետաքրքիր ուրիշի վիշտը։ Իհարկե, գոյություն ունեն ծայրահեղ չդաստիարակված մարդիկ։ Կարեկցանք ցուցաբերեք։ Ավելի լավ է նայեք մեծ նկարիչների նկարներին, դա գուցե մի փոքր կօգնի ձեր հոգեւոր զարգացմանը»,- գրել է Աննան։