Դերասանուհի Միլա Յովովիչը, որը փետրվարի սկզբին երրորդ անգամ մայր է դարձել, հայտնել է նորածին դստեր հիվանդության մասին։ Դերասանուհին Instagram-յան էջում պատմել է իր ապրումների մասին. երեխայի մոտ դեղնախտի ծանր ձեւ են հայտնաբերել։
«Մենք հիվանդանոցում էինք եւ այնտեղից ամբողջ շաբաթ դուրս չենք եկել։ Եվ նրանք ասացին, որ որքան շատ կաթ է նա ուտում, այնքան արագ է ապաքինվում»,- իր միկրոբլոգում գրել է կինոաստղը։
«Հինգերորդ տարր» ֆիլմի աստղը հավելել է, որ իր համար ցավոտ է երեխայի կրունկներին տեսնել քերծվածքները, որոնք մնացել են անալիզներ հանձնելուց հետո։