Երգիչ Ստաս Պիեխային վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են թերապիայի բաժանմունք։ Այս մասին հայտնում է Telegram-յան 112 ալիքը։
«Երգիչը դեռ կմնա բժիշկների հսկողության տակ»,- ասվում է հրապարակման մեջ։
Ինքը՝ Պիեխան, ասել է, որ հետազոտությունների արդյունքների համաձայն՝ ինքը սրտի գլոբալ խնդիրներ չի ունեցել։ Երաժիշտը նշել է, որ իրեն սրտի անալիզներ են արել՝ «ամեն հնարավորը»։ Երգիչը պարզաբանել է, որ ոչ ինքը, ոչ էլ իր երկրպագուները չպետք է անհանգստանան։
Բացի այդ, արտիստը երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր անհանգստացել են իր համար եւ աջակցել են։