Ամերիկյան փորձագետները հաշվարկել են, որ կանայք եւ տղամարդիկ առավել գրավիչ են, համապատասխանաբար, 30 եւ 34 տարեկանում:

Ըստ Meddaily-ի, հարցմանը մասնակցել է 2 հազար մարդ: Հարցվածների մեծամասնության կարծիքով, կնոջ մոտ ծերության առաջին նշաններն ի հայտ են գալիս 41, տղամարդկանց մոտ՝ 43 տարեկանում: Թույլ սեռի ներկայացուցիչները դադարում են սեքսուալ տեսք ունենալ 53, իսկ ուժեղ սեռի ներկայացուցիչները՝ 58 տարեկանում: Իսկ ծերությունը կանանց մոտ նկատվում է 55, տղամարդկանց մոտ՝ 59 տարեկանում:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ երկու սեռի ներկայացուցիչներն էլ հակատարիքային քսուքներ սկսում են օգտագործել 37 տարեկանում: