1. Փորձարարական սանրվածքներ։ Տղամարդը, անկասկած, կգնահատի ձեր անհատականությունն ու ամբոխից առանձնանալու ցանկությունը, բայց դա ամենեւին չի նշանակում, որ նա ձեզ ժամադրության կհրավիրի: Տղամարդկանց մեծ մասը նախընտրում են կնոջ երկար, բնական վարսերը: Այո՛, կան նաեւ այնպիսիք, որոնք կարճ սանրվածքներ են սիրում, բայց հարկավոր է դրանով ավարտել փորձերը:

 

2. Դիմակ-դեմք։ Բոլորը գիտեն, որ կոսմետիկան հարկավոր է թերությունները թաքցնելու համար: Դրան տղամարդիկ դեմ չեն, բայց երբ նրանք իրենց առջեւ երեք շերտով շպարված աղջկա են տեսնում, դա արդեն այլ բան է: Այդ կերպ կինը կորցնում է իր անհատականությունը, իսկ դա վանում է տղամարդկանց:

3. Իրար կպած թարթիչներ։ Սա նույնպես կոսմետիկայի մասին, այս անգամ՝ թարթիչների սեւաներկի: Տղամարդկանց դուր չի գալիս, երբ կանայք չափազանց շատ սեւաներկ են օգտագործում: Դա թարթիչներին անբնական եւ էժանագին տեսք է տալիս:

4. Չափազանց շատ փայլ։ Եթե դիմահարդար չեք, ավելի լավ է կոպերի համար անփայլ ստվերաներկ օգտագործեք: Այդ կերպ կկարողանաք զուսպ դիմահարդարում ապահովել, ինչը չես ասի փայլուն երանգների մասին: Եթե հմուտ դիմահարդար չեք, նման ստվերաներկերը կհավաքվեն աչքերի անկյուններում, ինչն ամենեւին էլ գրավիչ չէ:

5. Դեղին ատամներ եւ բերանի տհաճ հոտ։ Այս խնդիրը վերաբերում է ոչ միայն կանանց, այլեւ տղամարդկանց: Ամեն դեպքում, եթե դեղին ատամներ ունեք, պետք է խուսափեք ծխախոտից, սուրճից, կարմիր գինուց: Սկսեք ավելի հաճախ խոզանակել ատամներն ու ատամի թել օգտագործել: Թարմ շնչառության համար նախատեսված սփրեյերը նույնպես հրաշալի կօգնեն: