1. Չխնամված վիճակ
Կան աղջիկներ, ովքեր իրենց կարգի են բերում միայն հատուկ առիթներով, օրինակ սրճարան կամ հարսանիք գնալիս: Իսկ առօրյայում նրանք ուժ ու եռանդ չեն ծախսում, որպեսզի գրավիչ տեսք ունենան: Նման անտարբերությունը սեփական անձի հանդեպ վկայում է ցածր ինքնագնահատականի մասին, ինչը ոչ մի կերպ կնոջը գրավիչ չի դարձնում տղամարդկանց աչքին:
2. Անմատչելիություն
Այն աղջիկները, ովքեր սիրում են պատ շարել իրենց և տղամարդու միջև, հաճախ կորցնում են իրենց գրավչությունը: Անգամ ամենավառ գեղեցկուհին վտանգում է արժանանալ տղամարդկանց բացասական ռեակցիային, եթե չցանկանալով շփվի, պատրաստ չլինի ֆլիրտի և անտարբերություն ցուցաբերի: Իսկ ո՞ր տղան կցանկանա շփվել այնպիսի աղջկա հետ, ում ինքը հետաքրքիր չի:
3. Վուլգարություն
Վուլգար կանայք վանում են անգամ չպահանջկոտ տղամարդկանց: Հիմնականում դա արտահայտվում է էժանագին տեսքով, բարձր ձայնով, մի քանի հոգու հետ ֆլիրտ անելու ցանկությամբ և սեքսի մասին չափազանց անկեղծ խոսակցություններով:
4. Նյութապաշտություն
Երբ կինը սկսում է անդադար խոսել փողի մասին, ապա դա լարվածություն է առաջացնում ցանկացած տղամարդու մոտ: Նախ փողի մասին խոսելն անկրթություն է, հետո կնոջ մասին հոգ տանելն այսպես, թե այնպես, տղամարդու մտահոգությունների մեջ է մտնում:
5. Դիմահարդարվել մարդկանց մոտ
Սա ամենատարածված սովորությունն է: Գուցե սարսափելի ոչ մի բան չկա արագ հայելին հանելու և դիմահարդարումը շտկելու մեջ, բայց տղամարդիկ մտածում են, որ այդպես կինը դադարում է խորհրդավոր և իդեալական լինելուց և ապացուցում է, որ իր գեղեցկությունը բնության պարգև չէ:
6. Չափազանց սեքսուալություն
Երբ կինը ձգտում է չափազանց սեքսուալ տեսք է ունենալ, ապա տղամարդիկ ենթագիտակցորեն հասկանում են, որ եթե նա այդքան շատ է դա ցանկանում, ապա իրականում նա ընդհանրապես սեքսուալ չէ:
7. Անճշտապահություն
Այնպես է ստացվել, որ կանանց անճշտապահությունն ավելի հաճախ են ներում, քան տղամարդկանց: Եվ տղամարդն այդքան էլ չի սրտնեղի, երբ կինը մի-փոքր ուշանա ժամադրությունից: Սակայն եթե դա մշտական բնույթ կրի, ապա դա դժվար դուր գա տղամարդուն:
8. Մշտական նվնվոց
Եթե կինը հաճախ է բողոքում իր աշխատանքից, ընկերուհիներից, վատ խանութներից, վարսահարդարից և հազար այլ բաներից, ապա անգամ ամենալավատես տղամարդը հունից դուրս կգա:
9. Զարգանալու անպատրաստակամություն
Շատ կանայք են ժամանակի հետ համակերպվում նրա հետ, որ իրենց կյանքում խանութներից և գեղեցկության սրահներից բացի ուրիշ ոչինչ չկա: Իրենց կյանքն սահմանափակվում է մի խանութից մյուսը գնալով, դրա հետ մեկտեղ նրանք չեն էլ մտահոգվում անձնական ոճի մասին: Այդպիսի կնոջ հետ կարելի է կարճ սիրավեպ ունենալ, բայց կյանքը կապել մի կնոջ հետ, ով, խանութներում գործող զեղչերից բացի ոչինչ չգիտի, ամեն մի տղամարդ չի ցանկանա:
10. Վնասակար սովորություններ
Եթե կինը ցանկանում է գրավիչ լինել տղամարդու համար, ապա պետք է հրաժարվի ծխելուց, ոգելից խմիչք օգտագործելուց, էլ չենք ասում թմրանյութերից: Ոչ մի տղամարդ չի ցանկանա այդպիսի կին ունենալ:
Հեղինակ՝ Mari Love