Ինչու են տղամարդիկ հեռանում: Ինչու են նրանք նման կերպ վարվում իրենց կանանց հետ: Հոգեբանների կարծիքով` գոյություն ունեն տղամարդկանց մի քանի տեսակներ, որոնց հետ դժվար է հարաբերություններ կառուցել:

Հավերժ ստեղծագործող

Ինչքան էլ կինը փորձի ստանձնել գլխավոր դերը նման տղամարդու կյանքում, միակ բանը, որ վերջինս սիրում է, իր աշխատանքն է: Եվ կարևոր չէ, թե նա ինչով է զբաղվում` նկարչությամբ, ընկերության ղեկավարմամբ, թե ֆիլմի նկարահանմամբ: Եթե կինը ցանկանում է գտնվել նրա կողքին, ապա պետք է սովորի օգնել նրան կամ չխանգարել:

Իդեալիստ

Նման տղամարդը կարող է տարիներով փնտրել իր իդեալին, և եթե նույնիսկ գտնում է, ապա մինչև վերջ համոզված չի լինում և կարող է անսպասելի հեռանալ և կրկին սկսել որոնումները: Իմաստ չկա վերադարձնել նման տղամարդուն, եթե նա հեռացել է:

Զվարճասեր

Տոն՝ ամեն օր: Նման տղամարդն ակնհայտորեն նախընտրում է աղմկալի ընկերակցություն և նոր տպավորություններ, քան հանգիստ ընտանեկան երեկոներ: