Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։ 

Դերասանուհին, որն այս շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը 2» սերիալում, իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում վագրային պրինտով զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Տաթեւ Սարգսյանը վառ դիմահարդարում է ընտրել եւ նուրբ վզնոց։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են թողել՝ նշելով, որ նա շատ գեղեցիկ է։ Դերասանուհին եւս մեկ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է Տաթեւիկ Ադումյանի հետ։ «Նոր սկիզբ»,- այս հեշթեգն է օգտագործել Տաթեւ Սարգսյանը։