Դերասանուհի Տաթեւ Սարգսյանը իր ինստագրամի էջում նոր լուսանկարներ է հրապարակել և կից գրառում կատարել.

«Մի հայացք ու դու կհասկանաս, որ հենց նրան ես կարոտել մի ամբողջ կյանք՝ առանց ճանաչելու: Նրան, ով առանց հարցերի ու պատասխանների է ձեռքդ բռնելու ու քեզ իրենը ընդմիշտ համարի: Ով անորոշությունների ու կասկածների փտած քողը հավետ կցրի ու ուղղակի կողքիդ կլինի: Ամեն ինչ կսկսվի մի հայացքից ու կշարունակվի միմյանց անգիր արած միմիկաների սիրուն շարանով, միմյանց տխրություն ու ժպիտ կարդալու ունակությամբ:
Իսկ երազանքներդ ավելի գունեղ ու հասանելի կթվան, քանի որ իրականացնելիս արդեն մենակ չես լինի, թիկունք կլինեք միմյանց համար: Միմյանց հակասելով կլրացնեք իրար, թերություններով կսիրեք ու երկու հոգով մի էություն հաստատ կդառնաք»: