Life.panorama.am-ը գրում է.

 

Ամերիկայի սրտաբանական ասոցիացիայի կատարած հետազոտությունների համաձայն՝ աղի չարաշահումը կարող է հանգեցնել ժամանակից շուտ ծերացման:

 

Հետազոտություն է անցկացվել 14-ից 18 տարեկան 766 դեռահասների շրջանակում: Դեռահասները բաժանվել են երկու խմբի՝ նրանք, ովքեր շատ քանակությամբ աղ են օգտագործում, և նրանք, ովքեր քիչ քանակությամբ աղ են օգտագործում: Հետազոտության արդյունքները ցույց է տվել, որ աղի քիչ քանակության օգտագործումը, հատկապես գեր երիտասարդների մոտ, հանգեցնում է նրանց օրգանիզմի այն բջիջների ուշ ծերացմանը, որոնք կարևոր նշանակություն ունեն սրտի առողջության համար:


Այսպիսով, եթե չեք ցանկանում ժամանակից շուտ ծերանալ, նվազեցրեք ձեր սնունդում աղի քանակը: