Aroxj.am-ը գրում է.


Ալկոհոլը ավելի վտանգավոր է, քան հերոինը, կոկաինը, մետաֆենտամինը, ծխախոտը և մի շարք այլ թմրամիջոցներ: Այսպիսի եզրակացության է եկել հոգեբույժ և ֆարմոկոլոգ Դեվիդ Նատտանը, ով իր կյանքի մեծ մասը նվիրել է թմրանյութերի ուսումնասիրությանը և դրա ազդեցությանը օրգանիզմի վրա:


Գլխավոր պատճառներից մեկը այն է, որ ալկոհոլը հասանելի է, հիմնականում օրինական և էժան: Հենց այդ պատճառով այն ավելի շատ են օգտագործում մարդիկ, ինչի արդյունքում ազդեցությունը (օգտագործման ծավալի և ազդեցության համամասնության պարագայում) թերագնահատվում է:


Ամերիկյան վիճակագրության ինստիտուտի տվյալով, 18-ից բարձր անձանց շրջանում 87 տոկոսը օգտագործում է ալկոհոլ, 71 տոկոսը այն օգտագործել է ընթացիկ տարում, 56 տոկոսը վերջին ամսվա ընթացքում:


Դեվիդ Նատտանի կարծիքով, թմրանյութերի ազդեցությանը ավելի մեծ ուշադրություն կա, քան ալկոհոլի նկատմամբ, դա է պատճառը, որ մարդիկ ալկոհոլի օգտագործման վնասների մասին նույնքան պատկերացում չունեն: 


Շարունակությունը` այստեղ: