Tert.am-ը գրում է.

 

Մեծ Բրիտանիայից նորապսակներ Վիկտորյա և Մայք Սեյմուրներն իրենց հարսանիքի օրը տարբեր ընկերությունների 27 տոստեր (հա­ցը բո­վելու, կարմ­րաց­նե­լու հա­տուկ հար­մա­րանք) են նվեր ստացել, գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Daily Express-ին։

Նրանց խոսքով՝ պատճառն այն է, որ իրենք հյուրերին նախապես չեն ներկայացրել նախընտրելի նվերների ցուցակը, որը սովորաբար արվում է հարսանիքից առաջ։

Ինչպես պատմել է Վիկտորյա Սեյմուրը, արարողության ընթացքում իրենք նկատել են, որ նվերների արկղերը բոլորը գրեթե նույն չափի են։ Նրանք ուշադրություն չեն դարձրել, սակայն երբ սկսել են բացել նվերները, հասկացել են, որ դրանց մեծ մասը տոստերներ են։

Ավելի ուշ պարզվել է, որ հյուրերին նման նվեր անելու հարցում համոզել է փեսայի ընկերը։ Հայտնի է նաև, որ Վիկտորյային հաջողվել է խանութ վերադարձնել գրեթե բոլոր տոստերները։