Life.panorama.am-ը գրում է.


Էռնեստ Հեմինգուեյը գրազ է եկել, որ կարող է պատմվածք գրել, որը կազմված կլինի ոչ ավելի, քան 6 բառից, սակայն կհուզի բոլոր ընթերցողներին: Կարճ ժամանակ անց, նա հաղթել է գրազը: Պատմվածքը հետևյալն էր՝

«Վաճառվում են մանկական կոշիկներ: Չհագած»:

 

Ամերիկացի ֆանտաստ գրող Ֆրեդերիկ Բրաունը ամենակարճ սարսափ-պատմության հեղինակն է:

«Աշխարհի վերջին մարդը նստած էր սենյակում: Դուռը թակեցին…»:

 

Ամերիկացի գրող, կարճ պատմվածքների հեղինակ, վիպասան Օ' Հենրին հաղթել է ամենակարճ պատմվածքների մրցույթում, որոնք պետք է ենթարկվեին պատմվածքի բոլոր կանոններին՝ զարգացում, գագաթնակետ, հանգուցալուծում:

«Վարորդը ծխեց և կռացավ բենզաբաքի վրա՝ նայելու, թե արդյոք շատ է բենզին մնացել: Հանգուցյալը 23 տարեկան էր»:

 

Անգլիական ամենակարճ պատմվածքների մրցույթում, որի մեջ պետք է հիշատակված լինեին Աստված, թագուհի, սեքս և գաղտնիք հասկացությունները, հաղթող է ճանաչվել հետևյալ պատմվածքը՝

«Օ՜ Աստված իմ,- բացականչեց թագուհին,- ես հղի եմ և չգիտեմ, թե ումից»:

 

Ամենակարճ ինքնակենսագրական պատմությունների մրցույթի հաղթող է ճանաչվել մի տարեց ֆրասնուհի: Նա գրել է հետևյալը՝

«Առաջ ես հարթ դեմք և ճմրթված շրջազգեստ ունեի, իսկ այժմ՝ հակառակը»: