Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ` Life.panorama.am-ը ներկայացնում է «սիրառատ շարք» այն մասին, թե որտեղ և ում հետ են նշելու հայ աստղերը սիրո տոնը: Թեմայի շուրջ այս անգամ զրուցել ենք երգչուհի Սոնե Սիլվերի հետ:

Նրա խոսքով` ինքն այս տարի Սուրբ Սարգսի տոնը կդիմավորի բեմում, քանի որ այդ օրը տարբեր համերգների պետք է մասնակցի: Մեր այն հարցերին, թե  ում հետ է պատրաստվում համերգից հետո նշել տոնը, կա մեկը, որից ինքն ակնկալում է յուրօրինակ անակնկալ,  երգչուհին խուսափեց պատասխանել: Իսկ երբ խնդրեցինք հիշել` արդյո՞ք դպրոցական տարիներին ինքը սիրո տոնին շատ բացիկներ էր ստանում, Սոնե Սիլվերը ծիծաղով պատասխանեց. «Այո, հիշում եմ, որ շատ բացիկներ էի ստանում այդ օրը, բայց միշտ էլ բացահայտել եմ, թե ովքեր էին ինձ սիրային բացիկներ գրում»: