Անգլիայի Սուրեյի կոմսության «միշտ երիտասարդ» բնակչուհին բացահայտել է իր գեղեցկության գաղտնիքները: Նրա խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

50-ամյա Վանեսա Փաուելը, որը երկու երեխաների մայր է, պատմել է, որ 2007 թվականին է սկսել մոդելի իր կարիերան: «Դա տեղի ունեցավ ինքնաբերաբար,-պարզաբանել է նա:-Մորս ծանոթներից մեկը մարդ էր փնտրվում նկարահանման համար: Սկզբում ես շատ էի վախենում, բայց դրա շնորհիվ ավելի ինքնավստահ դարձա: Այժմ ես որպես մոդել վաստակում եմ հարսանեկան շոուներում եւ նկարահանվում եմ խանութների համար: Դրանից հաճույք եմ ստանում»:

Բրիտանուհին ընդգծել է, որ նախընտրում է մազերը խնամել տնային պայմաններում: «Ես միշտ մազերս տանն եմ ներկել գեղեցկության սրահներ հաճախելու փոխարեն,-ասում է Փաուելը:-Ես դա անում եմ յուրաքանչյուր վեց-ութ շաբաթը մեկ անգամ»: Նա հավելել է, որ գրեթե չի օգտագործում կոսմետիկա: «Ես միայն երանգային քսուկ եմ օգտագործում: Այն շատ թափանցիկ է եւ հազիվ է նկատելի դեմքի մաշկի վրա»,-պատմում է Վանեսան: Բացի այդ, հմայիչ մնալուն նրան օգնում են սպորտով զբաղվելը: «Անցյալ տարի իմ աղջկա դպրոցում ես ընդունվեցի մայրերի համար գործող ֆուտբոլի խումբ: Առաջ ես երբեք ֆուտբոլ չեմ խաղացել-խոստովանել է Փաուելը:-Բայց, պարզվեց, որ դա շատ ուրախ բան է: Դա նաեւ մյուս մայրերի հետ շփվելու հնարավորություն է: Մենք հավաքվում ենք յուրաքանչյուր շաբաթ»: