Tert.am-ը գրում է.

 

Tatler ամսագիրն ուշագրավ ֆոտոշարքի տեսքով ներկայացրել է 5 սկսնակ, սակայն խոստումնալից դերասանուհիների, որոնց համար Հոլիվուդը մեծ ապագա է կանխատեսում։

 

Մարգո Ռոբի

Իր առաջին «երջանիկ տոմսը» գեղեցիկ ավստրալուհին «քաշել է» 5 տարի առաջ՝ նկարահանվելով կանաչ մայրցամաքում մեծ ճանաչում վայելող «Հարևանները» սերիալում։ Մեկ տարի անց նա որոշել է «գրոհել» Լոս Անջելեսը, որտեղ նրա բախտը կրկին բերել է։ Այնտեղ գտնվելու առաջին իսկ ամսում Մարգոն ստացել է «Պան Ամերիքան» սերիալում նկարահանվելու առաջարկ։ Հենց այս սերիալում է Մարգոյին նկատել տաղանդավոր ռեժիսոր Մարտին Սկորսեզեն, ով, ըստ Tatler-ի, գեղեցիկ դերասանուհիների մեծ գիտակ է։ Նա Մարգոյին հրավիրել է նկարահանվելու «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերն է Լեոնարդո դի Կապրիոն։ Այժմ ավստրալուհին մտադիր է վերջնականապես հաստատվել Հոլիվուդում։

Քեյթ Մարա

Մի պահ կինոքննադատներին սկսեց թվալ, որ 14 տարեկանից ֆիլմերում նկարահանվող Քեյթ Մարան ընդմիշտ կմնա իր կրտսեր քրոջ՝ Ռունի Մարայի ստվերում։ Սակայն տեղի ունեցավ դեպքերի անկանխատեսելի զարգացում, ու «Խաղաքարտերից տնակ» բազմասերիանոց քաղաքական սերիալը, որում Քեյթը մարմնավորում է հավակնոտ լրագրող Զոի Բարնսին, շատ դուր եկավ հեռուստադիտողներին։ Փետրվարին նա կնկարահանվի սերիալի 2-րդ սեզոնում, իսկ հետո Ջոնի Դեփի ու Մորգան Ֆրիմանի հետ կմասնակցի «Առավելություն» ֆիլմի նկարահանումներին։

 

Շարունակությունը՝ այստեղ: