Երեխաներն ամենահետաքրքրասերն են, նրանք ամեն օր կարող են հնչեցնել շուրջ 35 հարց, որոնց պատասխաններն անգամ մենք լինելով մեծահասակ չենք կարողանում տալ AdMe.ru-ն առաձնացրել է հարցեր իրենց պատասխաններով, որը նաև մենք ենք փնտրել

 

 

Ինչո՞ւ ինքներս մեզ խուտուտ տալիս, այն չենք զգում

Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, որ ինքներս մեզ չենք խուտուտ տալ այն պատճառով որ երբ ինքներս մեզ խուտուտ ենք տալիս մեր մկանային համակարգը սպասված երևույթին չի արձագանքում։ Սա ակապված է ողնուղեղի հետ։ Երբ օտար մարմին է մեզ դիպչում, մեր օրգանիզմն անմիջապես արձագանքում է դրան;

Ինչո՞ւ է կիրակի օրը անգլերենում Sundey (արևոտ օր), երբ, իրականում այն ոչ միշտ է արևոտ

Դեռևս հնում շատ ազգերի մոտ ընդւոնված է եղել կիրակի օրը նվիրել Արևի աստծուն։ Այդ պատճառով էլ այդպես է անվանվում անգլերենում կիրակին՝ արևոտ օր։

Հետաքրքիր փաստ. Կիրակի օրով սկսվող բոլոր ամիսները ներառում են ուրբաթ 13-ը:

Ինչո՞ւ է ոչ այնքան խաղաղ օվկանոսը անվանվում ՝ Խաղաղ

Սկզբում Խաղաղ օվկիանոսը կոչվում էր Մեծ: Պորտուգալացի Ֆերնանդո Մագելլանը իր ճանապարհորդության ընթացքում՝ ողջ ժամանակահատվածում (4 ամիս, 4000 մղոն) անգամ ամենափոքր փոթորիկի չեն հանդիպել իրենց ճանապարհին, ուստի որոշվեց, որ օվկիանոսը Խաղաղ օվկիանոս  անվանել: Այնուամենայնիվ, թիմը պարզապես հաջողակ էր, քանի որ այն Խաղաղ օվկիանոսում տեղի են ունենում մեր մոլորակի բոլոր ցունամիների 75% -ը և նրանց արագությունը հասնում է 800 կմ / ժ:


Ինչո՞ւ աղի ծովում ձուկն աղի չէ

Մեկ լ ծովաջրում շուրջ 35 գ աղ է լուծված: Սակայն, ծովաձկների արյան ու հյուսվածքային հեղուկներում աղի խտությունը 3 անգամ նվազ է: Դա ուժեղ օսմոտիկ ճնշում է ստեղծում (տարբեր խտության լուծույթների շփման դեպքում` ուժեղ ճնշում), որը ձկան օրգանիզմից «դուրս» է քաշում ջուրը: Ու չնայած ձկան մաշկը խոչընդոտում է հեղուկի արտահոսքին, այնուամենայնիվ, ջրի որոշ քանակություն դուրս է գալիս խռիկներով, արտաթորանքով ու լորձով: Այդ կորուստը լրացնելու համար ձկները ծովաջուր են խմում ու օրգանիզմում այն «քաղցրահամ» դարձնում, ավելորդ աղերը դուրս բերելով աղիքներով, իսկ հիմնական մասը` խռիկներով: Դրա համար պատասխանատու են Քեյս-Վիլմերի բջիջները,որոնց թաղանթում հատուկ սպիտակուցներ են տեղակայված, որոնք աղերի իոններն արտաքին միջավայր են դուրս բերում: Եվ քանի որ այդ փոխանցումը կատարվում է դեպի դուրս` դեպի ծով (որտեղ աղի խտությունն ավելի է), ուստի մեծ էներգիայի ծախս է կատարվում: Քաղցրահամ ջրերի ձկների մոտ հակառակ գործընթացն է կատարվում: «Անցումային» ձկները, որոնք ձկնկիթ դնելու համար ծովից գետն են անցնում կամ էլ հակառակը, այդ սպիտակուցները մի ռեժիմից մյուսին են անցնում:

Ինչո՞ւ են սգոր օրերին դրոշներն իջեցնում

Բոլորին քաջ հայտնի է, որ համազգային սգի խորհրդանշաններից մեկն ազգային դրոշի խոնարհումն է (երբ դրոշը մի փոքր ցած է իջեցվում): Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է դրոշը մի փոքր ցած իջեցվում:
 
Ամերիկացի պատմաբան Ջուլիան Ֆրանկլինի բազմամյա հետազոտությունների արգասիք «Վահան և սաղավարտ. զինանաշանի պատկերագրությունը որպես գիտություն և արվեստ» աշխատությունն անդրադառնում է նաև դրոշի խոնարհման պատմությանը: Մասնագետը պարզել է, որ դրոշը մի փոքր իջեցնելու ավանդույթը ծնունդ է առել 17-րդ դարում, և ավանդույթի «մեկնարկը» տվել են Մեծ Բրիտանիայի ռազմական նավատորմի նավաստիները: Նրանք այս եղանակով են հարգել իրենց զոհված ընկերների հիշատակը: Սկզբում դրոշը դրոշաձողից իջեցվել է դրա զբաղեցրած բարձրության չափով` խորհրդանշաբար տեղ ազատելով հատուկ դրոշի` մահվան աներևույթ դրոշի համար:
 
Այժմ բազմաթիվ երկրների դրոշների խոնարհման կանոնակարգերում հաճախ հաշվի չի առնված ավանդույթը, և սուգ հայտարարելիս` ամեն երկիր կամայական չափով է իջեցնում դրոշը: Կան երկրներ, որոնք դրոշը նույնիսկ դրոշաձողի մինչև կեսն են իջեցնում: Բայց եվրոպական մի շարք երկրներ, օրինակ, Մեծ Բրիտանիան, հետևելով ավանդույթին, այսօր էլ համազգային սգի օրերին պետական դրոշն իջեցնում է այն չափով, որչափ այն տեղ է զբաղեցնում դրոշաձողի վերնամասում` տեղ ազատելով մահվան աներևույթ դրոշի համար:
 
Հետաքրքիր է, որ, համաձայն կանոնների, դրոշը սգո դիրքի բերելու համար սկզբում այն բարձրացնում են մինչև դրոշաձողի ամենավերին կետը, ապա սահուն իջեցնում են: Այս նույն կարգով էլ իջեցված դրոշի բարձրացումն է կատարվում:

Ինչո՞ւ են մարաթոնյան վազքի ժամանակ վազում 42 կմ 195 մ

Մարաթոնի առաջին մրցաշարերում մրցուղու երկարությունը հստակ սահմանափակումներ չուներ։ Այն տարիներին հաշվել էին, որ Մարաթոնից Աթենք մոտավոր տարածությունը կազմում է 40 կմ։ 1896 թվականին վազել են ուղիղ 40 կմ, սակայն 1900 թվականին՝ 40 կմ և 260 մ։ 1904 թվականին Սենթ Լուիսում մարաթոնի վազքուղին կրկին 40 կմ էր։ 1908 թվականի օլիմպիական խաղերը կայացել են Լոնդոնում։ Մարաթոնի վազորդները մեկնարկել են Վինդզորի դղյակի մոտ, որտեղից նրանց հետևում էր նաև թագավորական ընտանիքի մի մասը։ Մարաթոնի եզրագիծը «Ուայթ Սիթի» մարզադաշտում էր, որտեղ մարաթոնի ավարտին սպասում էր թագավորական ընտանիքի մյուս մասը։ Պարզվել էր, որ մարզիկները վազել են 26 մղոն և 385 յարդ կամ 42 կմ և 195 մ։ Այդ մարաթոնի հաղթող էր դարձել ամերիկացի վազորդ Դ․ Հեյեսը՝ 2 ժամ 55 րոպե 18 վայրկյան արդյունքով։ 

Սակայն այս սահմանումը դեռ ընդունված չէր։ Հաջորդ երկու օլիմպիական խաղերում այն կրկին տատանվում էր։ 1912 թվականին Ստոկհոլմում կայացած օլիմպիական խաղերին մարզիկները վազել են 40 կմ 200 մ, իսկ 1920 թվականին՝ Անթվերպենում, 42 կմ 750 մ։