Հայտնի երգչուհի Լեդի Գագան առաջին կատարողն է, ով ելույթ կունենա տիեզերքում: Նա մտադիր է 2015 թվականին իր երգերից մեկը կատարել տիեզերքում: Այս մասին հաղորդում է US Weekly ամսագիրը:
Ըստ տեղեկությունների՝ Լեդի Գագան մտադիր է տիեզերք մեկնել Virgin Galactic տիեզերանավով՝ Նյու Մեքսիկոյում անցկացվող 3-օրյա երաժշտական փառատոնի ընթացքում:
Երգչուհու ելույթը պետք է դառնա փառատոնի մեխը, քանի որ կազմակերպիչները մտադիր են այն հեռարձակել:
Ամսագրի տվյալներով՝ տիեզերքում ելույթից առաջ Գագան մեկամսյա նախապատրաստական փուլի կմասնակցի:
Virgin Galactic կազմակերպության հայտարարությունից հետո, թե ցանկացողները կարող են թռչել տիեզերք, արդեն 600 մարդ է հերթագրվել: Ցուցակում կան նաև հայտնի մարդիկ, նրանց թվում են Էշթոն Քաթչերը, Սառա Բրայթմանը, Թոմ Հենքսը, Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին: Տիեզերք թռչել ցանկացողները պետք է վճարեն 250 հազար դոլար: