Անորակ ջրի օգտագործումը կարող է վաղաժամ ծննդաբերության հանգեցնել: Այսպիսի եզրահանգում են կատարել Կանադայի գիտնականները:
10 տարի տևած ուսումնասիրության շրջանակներում գիտնականները հետևել են Կանադայի տարբեր տարածքներում ապրող կանանց հղիության ընթացքին: Այդ տարածքները տարբերվում էին իրարից ջրի որակով:
Հետազոտությունը ցույց է տվել, որ որքան քիչ է ջուրը համապատասխանում սանիտարահիգիենիկ պահանջներին, այնքան մեծ է վաղաժամ ծննդաբերության կամ թերհաս ծննդաբերության հավանականությունը: Գիտնականները դա բացատրում են ապագա մոր օրգանիզմի վրա ազդող վնասակար նյութերով և բակտերիաներով, որոնք առկա են ջրի մեջ: