Նյարդացողունային բջիջները նպաստում են մի շարք այնպիսի ծանր հիվանդությունների բուժմանը, ինչպիսիք են ցրված սկլերոզը, Հանտինգտոնի և Պարկինսոնի հիվանդությունները: Սակայն կենդանի օրգանիզմից այս բջիջների դուրս բերման գործընթացը բավականին ժամանակատար է և ոչ անվնաս:
Օքսֆորդի համալսարանի դոկտոր Էդման Ցանգը և նրա գործընկերները մշակել են նոր մեթոդ, որը թույլ է տալիս դա անել մագնիսի օգնությամբ:
Գիտնականները մագնիսային զանգվածով պատել են հակամարմիններով լի նանոմասնիկները, որոնք ունակ են կապվել նյարդացողունային բջիջների վրա հայտնաբերված սպիտակուցի հետ: Այնուհետև նրանք տեղադրել են այդ նանոմասնիկներն առնետի ուղեղի մեջ:
Վեց ժամ անց, երբ մշակված նանոմասնիկները կապվել են նյարդացողունային բջիջների հետ, հետազոտողները առնետի գլխի շուրջն օգտագործել են մագնիսական դաշտ, որպեսզի հավաքեն ցողունային բջիջների ամբողջ զանգվածը մեկ տեղում և հեռացրել են դրանք գլխուղեղից ներարկիչի օգնությամբ:
Դրանից հետո գիտնականները առանձնացրել են նյարդացողունային բջիջները նանոմասնիկներից' հուսալով,որ դրանք դեռ վնասված չեն լինի(ինչը դեռ վերջնականապես պետք է հաստատել): Նրանք նաև նշել են, որ առնետը, որի վրա կատարվել էր փորձը, ուշքի է եկել վիրահատությունից մի քանի ժամ անց և չի ցուցաբերել որևէ բացասական դրսևորում չի ունեցել: