“Մոսկվա” կինոթատրոնի կապույտ դահլիճում երեկ կայացել է “Պարալլելս ֆիլմ” կինոընկերության “Փասիանի որսորդը” կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան: Կյանքում ամուսիններ, իսկ աշխատանքում գործընկերներ Մարինե Զաքարյանը ռեժիսորն է, Հովհաննես Գալստյանն էլ' պրոդյուսերը:

 

“Փասիանի որսորդը” դրամատիկ պատմությունը “Կիսալուսնի ծովածոցը” լիամետրաժ խաղարկային ֆիլմի “Աշուն” հատվածն է. տարվա 4 եղանակն էլ նկարահանվել են Վիլյամ Սարոյանի պատմվածքների հիման վրա: Այս կինոնախագիծն իրականացվում է Վիլյամ Սարոյանի ծննդյան 105-ամյակի առթիվ եւ արժանացել է “Հայակ” ազգային կինոյի “Լավագույն դեբյուտ 2013” մրցանակին:

 

Շարունակությունը՝ այստեղ: