Դերասանուհի Նարինե Գրիգորյանի գործունեությանը ESem.am-ն անդրադարձել է: Ընթերցողներին հայտնել էինք, որ նրա առաջնեկի ծնունդը նախատեսվում է մարտին, սակայն փոքրիկը ժամանակից շուտ է լույս աշխարհ եկել:) Եվան ծնվել է փետրվարի 20-ին:
Վերջերս դերասանուհին ներկայացել է «Կիսալուսնի Ծովածոցը» ֆիլմում: «Արդեն երկրորդ անգամ Աշոտ Ադամյանի հետ ամուսինների ենք մարմնավորել: Առաջին անգամ ամուսիններ ենք խաղացել «Անպոչ ճգնավորը» ֆիլմում»,- ասաց նա և հավելեց, որ ֆիլմում երկու երեխա ունեն: «Կիսալուսնի Ծովածոցում» ներկայացված են տարվա չորս եղանակները: Նարինեն ներկայացել է աշուն եղանակում' «Փասիանի որսորդը» մասում: Դերասանուհին խաղացել է նաև ձմռան և ամռան մասերում:
Մինչ մայր դառնալը մոր կերպար մարմնավորելը, սակայն, բարդ չի եղել դերասանուհու համար. «Դերասանի մասնագիտության առանձնահատկությունը հենց դա է, պարտադիր չէ, որ նա խաղա այն, ինչ արդեն զգացել է: Բոլոր զգացողությունները դրված են մարդու մեջ: Չեմ կարծում, թե մայրանալուց հետո այլ կերպ կխաղամ մոր դերը: Թատրոնում էլ հաճախ եմ մարմնավորել նման կերպարներ»:
Շարունակությունը`այստեղ: