Համազգային թատրոնի դերասան Սերգեյ Թովմասյանը ներկայանում է երկրորդ անհատական ցուցահանդեսով: Դերասանի ստեղծած փայտե արարածները տեղ են գտել Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ճեմասրահի պատերին: 


Սերգեյի խոսքով` առաջին նմուշը ստեղծել է Միացյալ Նահանգներում, երբ իր բարեկամների տանը տեսել է մի հին գեղեցիկ պահարան, որը պետք է հայտնվեր աղբարկղում, մինչդեռ նա կանխել է ու նոր շունչ տվել փայտին. «Վերցնելով փայտի կտորները` կտրեցի, տաշեցի, ստացվեց «Ընտանիք» կոչվող շարքիս առաջին գործը», - BRAVO.am-ին պատմել է դերասանը` հավելելով, որ ամենից շատ սիրում է կնոջ մարմին ստեղծել.«Կինն իր մեջ հետաքրքիր շարժ ունի: Նարինեն նկատել է, որ քանդակելիս կնոջը միշտ վերեւ եմ պատկերում: Երբ նկարում եմ էսքիզը, ձեռքերս սկսում են քոր գալ, սպասում եմ լուսաբացին, որովհետեւ գիշերը չեմ կարող գործիքներով խանգարել մյուսների քունը: Շատերը կարծում են` մեծ արհեստանոց ունեմ, բայց իմ աշխատասենյակը խոհանոցի սեղանն է»:


Շարունակությունը` այստեղ