Bravo.am-ը գրում է.

 

«Փրկագին». այսպես է կոչվում 16 մասից բաղկացած գեղարվեստական նոր ֆիլմաշարը, որի զարգացումներին կարող եք հետեւել սեպտեմբերի 8-ից` Առաջին ալիքով: Գլխավոր դերերում նկարահանվել են դերասաններ Հովակ Գալոյանը, Թամարա Պետրոսյանը, Աշոտ Տեր-Մաթեւոսյանը, Մարջան Ավետիսյանը, Նարինե Պետրոսյանը, Սամվել Թոփալյանը, Տաթեւ Մելքոնյանը, Սերգեյ Թովմասյանը և Արման Ղազարյանը:

 
Հովակ Գալոյանը եւ Մարջան Ավետիսյանը` "Փրկագին" ֆիլմաշարի նկարահանումներին
 


Սցենարի հեղինակը Հարություն Ղուկասյանն է: Պատմության հիմքում Հայաստանից Միացյալ Նահանգներ տեղափոխված ոստիկանական համակարգի նախկին աշխատակցի` Վռամի փորձություններն են հայրենիքում, երբ նա դստեր` Լիլիթի 20-ամյա  հոբելյանի կապակցությամբ ժամանում է հայրենիք: Հասնելով Երեւան՝ Վռամը հայտնաբերում է Լիլիթի մորաքրոջ դանակահարված դին, տեղեկանում, որ աղջկան առեւանգել են, եւ ակամայից ներքաշվում ծանր հանցագործության բացահայտման գործի մեջ: Ֆիլմի ընթացքում պարզ է դառնում, որ Լիլիթի առեւանգումը կապված է Վռամի գործունեության եւ Հայաստանում քիմիական զենքի առկայության մասին տեղեկություն ունենալու հետ: 

 

Շարունակությունը` այստեղ: