Դերասանուհի Մարջան Ավետիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր մեղմ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին պուտավոր վերնաշապիկ է կրում։ Նա արձակել է մազերը եւ նուրբ շպարով է, որն ընդգծում է գեղեցկությունը։ Մարջան Ավետիսյանը կերպարն ամբողջացրել է նուրբ աքսեսուարով՝ ականջօղով։ Հետեւորդները շտապել են դրական մեկնաբանություններ գրել։ «Գեղեցկուհի», «տաղանդավոր դերասանուհի»,- նշել են օգտատերերը։
Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա սեւ շրջազգեստ էր կրում, սպորտային կոշիկներ։ Տաղանդավոր դերասանուհին հավաքել էր մազերը, նուրբ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ պայուսակն ու ժամացույցը։ Թեեւ Մարջան Ավետիսյանը լուսանկարը չէր մեկնաբանել, հետեւորդները նրան հաճոյախոսություններ էին արել։ «Դուք հիասքանչ եք»,- գրել էր օգտատերերից մեկը։