Դերասանուհի Մարջան Ավետիսյանը իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով բնական կերպարը։

Հրապարակված լուսանկարը, ըստ սոցիալական ցանցում արված նշման, արվել է Ամստերդամում։ Դերասանուհին կերպարանք է ընդունել պատուհանի առջեւ, որից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի քաղաք։ Մարջանը կրում է սեւ հանդերձանք։ Նրա մազերը հավաքված են, նվազագույն շպարով է։