Դերասանուհի Մարջան Ավետիսյանի երկրպագուները հասցնում են կարոտել նրան, քանի որ նա այնքան էլ ակտիվ չէ սոցցանցերում: Այս անգամ, սակայն, օգտատերերը ունեն ժպտալու առիթ. դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր, ընտանեկան լուսանկարներ է հրապարակել:
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է ամուսնու հետ։ Զույգը ձմեռային տաք հագուստով է։ Սիրված դերասանուհին առանց շպարի է։ Թեեւ նա լուսանկարը չի մեկնաբանել, հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել՝ գրելով․ «Շատ գեղեցիկ զույգ», «Մարջան, դու հրաշք ես»։ Լուսանկարներն արվել են Քյոլն քաղաքում՝ սիրահարների կամրջի վրա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր ավտոմեքենայում։ Նա նախապատվություն էր տվել նուրբ շպարին, կրում էր բաց գույնի բլուզ, սեւ շարֆ ու գլխարկ։ Մարջան Ավետիսյանը կերպարն ամբողջացրել էր ոճային ակնոցով։