«Երբ կոնկրետ մեր կողմից կլինի պաշտոնական հարցազրույց , որի ընթացքում մենք կխոսենք մեր անձնականի և մնացածի մասին, այդ ժամանակ կիմանաք Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները»,-Asekose.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Սոֆյա Պողոսյանը'անդրադառնալով համացանցում հայտնված մի տեղեկության, ըստ որի' ինքն ու դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը նշանադրվել են և պատրաստվում են ամուսնանալ:
Այն հարցին, թե որն է տևական ժամանակ իրենց հարաբերությունները գաղտնի պահելու պատճառը, Սոֆյան նշեց.
«Այս պահին մենք, առհասարակ, չենք ուզում խոսել մեր անձնականի մասին, երբ որ հասկանանք, որ ուզում ենք մասսայականացնել մեր անձնականը, այն ժամանակ կխոսենք և հերթով կպատասխանենք բոլոր հարցերին, սակայն դեռ պահը չի հասունացել:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։