Մանեքենուհի, սերիալային դերասանուհի, այժմ նաև հաղորդավարուհի Սոֆյա Պողոսյանն այսօր նշում է 25-ամյակը: Նրա համար եռակի տոն է. տոնելու են իր, երկվորյակ եղբոր՝ Սիմոնի և մտերիմ ընկերուհու՝ Նանայի տարեդարձը, ինչի կապակցությամբ երեկոյան պատրաստվում են լավ ուրախանալ:
«Ավանդույթ է դարձել, որ բոլորով հավաքվում ենք ու միասին նշում,- ESem.am-ին ասաց Սոֆյան ու հավելեց, որ հյուրերը շատ են լինում, քանի որ երեքի ընկերները միանում են իրար: -Արդյունքում դառնում է բավականին ակտիվ և գժական երեկույթ: Հավաքվելու ենք երևանյան փաբերից մեկում, որպեսզի լինի անմիջական մթնոլորտ և շեշտը դրվի ընկերության, խմելու և պարելու վրա ու ջահելներով լավ ուրախանանք»:
Սոֆյան գիշերվանից բազմաթիվ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստացել: Առաջինը նրան շնորհավորել է ամուսինը՝ ծաղիկներով և նվերով: Դերասանուհին նշեց, որ այս տարի պետք է Դուբայում նշեր ծննդյան օրը, սակայն աշխատանքի պատճառով մի քանի օր շուտ են վերադարձել Դուբայից:
Մանեքենուհու փոխանցամբ՝ տպավորիչ են եղել իր բոլոր տարեդարձերը. «Ընկերներս շատ ակտիվ են ու միշտ ինչ-որ անակնկալ, անսպասելի, հետաքրքիր բան եղել է ծննդյանս օրը: Նույնիսկ այն դեպքում, որ ես չեմ սիրում նշել իմ ծնունդը, գիտեմ, որ չեմ կարող հանգիստ տանը մնալ, որովհետև նրանք անակնկալներով կգան մեր տուն: Դրա համար արդեն «վախեցած» եմ լինում:)»:
Ինչ վերաբերում է գործնական նորություններին՝ այս շրջանում Սոֆյան զբաղված է «Շանթ» հեռուստաընկերության «Դուետ» նախագծում՝ որպես հաղորդավարուհի: Նրա փոխանցմամբ՝ սերիալներում խաղալու առաջարկներ ունի, սակայն որոշել է դադար առնել. «Այժմ չեմ ցանկանում նկարահանվել: Հետագայում, առաջարկներից ելնելով, կմտածեմ՝ ընդունել, թե՝ ոչ»:
Սոֆյայից հետաքրքրվեցինք՝ չի՞ պատրաստվում հետևել քրոջ օրինակին և բալիկ ունենալ: «Քույրիկիս բալիկի ծննդից հետո երեխա ունենալու հետ կապված հայացքներս փոխվել են»,- ասաց նա ու հավելեց, որ ցանկանում է մայրանալ, սակայն նորություններ դեռ չունի:
ESem.am-ի անձնակազմը շնորհավորում է հոբելյարներին ու երազանքների իրականացում մաղթում:)
Շնորհավորեց Ամալյա Հովհաննիսյանը