«Սիրո գերին» հեռուստասերիալի ավարտից հետո դրա գլխավոր դերկատարներից Սոֆյա Պողոսյանը (նա հեռուստանովելում մարմնավորում էր Անուշին) այս օրերին պարզապես վայելում է ամառային տրամադրությունն ու առօրյան:
«Հանդիպում եմ ընկերներիս, ժամանցի տարբեր վայրեր եմ հաճախում, ինչպես նաև որոշ չափով մասնակցում և հետևում եմ մեր երկրում տեղի ունեցող հասարակական իրադարձություններին»,-ESem.am-ի հետ զրույցում ասաց սերիալային դերասանուհին:
Ըստ նրա` դեռ մի քանի օր է, ինչ ավարտվել է սերիալը, սակայն այս ընթացքում հասցրել է հանդիպել գործընկերներին: «Նկարահանումների ավարտից հետ հանդիպել ենք գործընկերներով. ճիշտ է, ոչ բոլորով, բայց մտերիմ մարդկանցով հանդիպում ենք ու դեռ չեմ հասցրել շատ կարոտել նրանց, նկարահանումները»,- ասաց Սոֆյան: Նրա խոսքով՝ անցած մեկ տարվա աշխատանքը նպաստել է միմյանց լավ հասկանալուն:
Առաջիկա ծրագրերի մասին խոսելիս Սոֆյան չկարողացավ հստակ տեղեկություններ հայտնել:
«Չեմ կարող հստակ որևէ բան ասել. գուցե լինեմ հաջորդ նախագծում, սակայն ոչինչ դեռ պարզ չէ»,- նկատեց դերասանուհին, ում խոսքով`եթե շարունակի նկարահանվել, էսպես թե էնպես մի քանի ամիս դադար կունենա մինչև հաջորդ նախագիծը:
Զրուցեց Արևիկ Իսաջանյանը