Այսօր համացանցում բլոգերական գրառում էր հայտնվել, որտեղ մասնավորապես նշված էր. «Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը դեռ անցյալ տարի Ֆեյսբուքում փոխեց իր կարգավիճակն՝ ամուսնալուծված: Նախկին ամուսնու հետ վեց տարի համատեղ կյանքից հետո դերասանուհին հայտարարեց, որ արդեն կես տարի է՝ ամուսնալուծված է՝ այդպես էլ չպարզաբանելով հիմնական պատճառը: Սա փոքրիկ նախաբան այն ամենի, թե ինչ եմ ուզում ասել։ Վերջերս սկսել են ասեկոսեներ պտտվել, որ դերասանուհին ընկերություն է անում դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի հետ, ում հետ, ի դեպ, նկարահանվում էր սերիալում»:
Բլոգերը մի շարք փաստերով և լուսանկարներով ապացուցում է իր խոսքերի հավաստիությունն այն ամենի ֆոնին, երբ ոչ՛ Աշոտը և ո՛չ էլ Սոֆյան երբեք ոչ մի համատեղ հրապարակում չեն արել: Պարզելու համար՝ հավաստի են խոսակցությունները, թե ոչ, BlogNews-ը զրուցել է Սոֆյա Պողոսյանի հետ, ով հարցադրմանը հետևյալ կերպ է պատասխանել. «Չեմ ուզում անդրադառնալ այս թեմային։ Եթե հրապարակման ենթակա բան ունենայի, ես ինքս դա կանեի, ու բոլորը կիմանային դրա մասին»: Այն հարցին, թե ինչ կասի նա պապարացցիի արած լուսանկարի մասին, Սոֆյան պատասխանեց. «Չեմ ցանկանա մեկնաբանել, ճիշտն ասած, ու իմ անձնական կյանքի հետ կապված ոչ մի մեկնաբանություն չեմ անում այս պահին»: