Հայ հայտնիների անձնական կյանքի վերաբերյալ, թերևս, ամենաքննարկված ասեկոսեն  Սոֆյա Պողոսյանի և Աշոտ Տեր Թադևոսյանի սիրային կապի մասին տեղեկություններն էին, որոնք այդպես էլ չհաստատվեցին, բայց ամեն ինչ հուշում էր այն մասին, որ լուրերը համապատասխանում էին իրականությանը։ 

Շատերը խոսեցին այդ մասին, շատ լուսանկարներ հրապարակվեցին, որոնք ապացուցում էին այդ ամենը։ Ավելին մեր երկրում նաև հայտնվեցին «պապարացիներ», ովքեր բռնեցրեցին Աշոտին և  Սոֆյային միասին՝ գնումներ կատարելիս։ 

Իհարկե նաև այս հանրային լուսանկարները շատ ակտիվ քննարկվեցին ու ուսումնասիրվեցին՝ ապացուցելու համար, որ նրանք միասին են։ 



Նույնիսկ նրանք միասին ներկայացել էին մի բարեգործական երեկոյի։ 
 

Արդեն երկար ժամանակ է դադարել է խոսվել Սոֆյայի ու Աշոտի մասին։ Նույնսիկ ոչ մի պատահական «պապարացի» նրանց  միասին չի նկատում, նույնիսկ ինչ որ պատահական «դավաճան» չի տեսանկարահանում սերիալից համբուրի կտոր զույգի մասնակցությամբ ու «աներեսաբար» չի հրապարակում ֆեյսբուքում, որը այդպես էլ ոչ մի պատժի չարժանացավ, չնայած նրան, որ Աշոտը խոստացել էր պատժել։ 
Երկար ժամանակ է նույնիսկ ոչ մի հանրային միջոցառմանը չի հրապարակվում նրանց լուսանկարը, իսկ Սոֆյայի ինստագրամի էջում միայն նրա ֆոտոշարքերն են։ Զույգը կարծես ընդհատակ է անցել կամ կա երկու այլ տարբերակ՝ զույգը հոգնեց փիառվել իրենց անձնական կյանքի շուրջ կամ նրանք արդեն ոչ հանրային միացումը վերածվեց ոչ հանրային բաժանման։

Հեղինակ՝ ԿռիԾիկ /Boomnews.am/