Սքանավորման միջոցով պարզվել է, որ գիշերը լավ չքնելը բացասական է անդրադառնում ուղեղի վրա: Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները համեմատել են անքնության խնդիր ունեցող և առողջ 25-ական մարդու:
Հիշողության հետ կապված թեստեր կատարելիս անքնություն ունեցող մարդկանց ուղեղի առանձին մասերի ակտիվության ընթացքը խանգարված էր:
Այսպիսով, անքնության հետևանքով տուժում էր հիշողությունն ու ռեակցիայի արագությունը:Որոշ գիտնականներ պարզել են, որ հենց ուղեղում եղած կապերի սխալ մեխանիզմն է ազդում քնի որակի վրա:
Հետազոտողների խոսքերով՝ անքնություն ունեցողների մոտ բնականոն չեն ակտիվանում ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են հիշողության ստուգման համար առաջադրանքները մշակելիս:
Միևնույն ժամանակ, այս մարդկանց մոտ երազելու համար պատասխանատու հատվածները չեն ''անջատվում'': Այսպիսով, անքնությունն ազդում է օրվա ընթացքում աշխատունակության: